Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

ՍԴՀԿ. Հայաստանն այս ծայրահեղ վիճակին հասցրած կառավարությունը և Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տան

ՍԴՀԿ. Հայաստանն այս ծայրահեղ վիճակին հասցրած կառավարությունը և Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տան
07.12.2020 | 13:01

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարել է.

«Հայրենակիցներ, խայտառակ կապիտուլյացիայից եւ դրան նախորդած եւ հաջորդած ողբերգական իրադարձությունների արդյունքում մենք կանգնած ենք պետականության կորստի առջեւ. հայրենազրկումը, տասնյակ հազարավոր փախստականների առկայությունը, մեր տղաների գերի եւ անհայտ կորած լինելու հանգամանքը, ինչպես նաեւ ներքաղաքական խայտառակ լարվածությունը ամբողջացնում է այս ողբերգական պատկերը։


Պատմաքաղաքական հրամայական է, որ Հայաստաննն այս ծայրահեղ վիճակին հասցրած կառավարությունը եւ վարչապետ Փաշինյանը օր առաջ հրաժարական տան։
Ցանկացած օր Փաշինյանի ղեկավարությամբ էլ ավելի է արագացնում մեր պետականության անդունդ գլորվելու գործընթացը, միեւնույն ժամանակ հրապարակում հանրահավաք անցկացնող քաղաքական ուժերի հռետորաբանությունն էլ ավելի է սրում ներքաղաքական բախումների տանելու կործանարար հնարավորությունը։


Արդ ելնելով ստեղծված իրավիճակից Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պահանջում է.
1.Սահմանադրական ճանապարհով Ն. Փաշինյանի կառավարության հրաժարականը,
2. Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում ժամանակավոր կառավարության ստեղծում, որը կարող աշխատել այն խորհրդարանի հետ, որը դե յուրե եւ դե ֆակտո այս պահին գոյություն ունի,
3.Սերտ համագործակցելով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ ԶՈՒ-ն դուրս բերել կոլապսային վիճակից Հայաստանի սահմանների անվտանգության ապահովման համար,
4. Արտաքին անվտանգության եւ կայունության հասնելով իսկ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

Դիտվել է՝ 5597

Մեկնաբանություններ